Պաշտամունք
Կրոնական երկրպագության արտաքին սովորույթները դրսևորվում է կրոնական ծեսերի տեսքով։ Այս իմաստով պաշտամունքը բառացի նշանակում է "ուշադրություն", որը դրսևորում են աստվածների նկատմամբ։ Հունական հերոսների պաշտամունքների կոնտեքստում Կարլա Անտոնաչչիոն գրում է, "Պաշտամունք եզրը բնորոշում է կոնկրետ առարկաների հետ կապված ծիսական վարքագիծ տարածական և ժամանակային կորդինատորների շրջանակում։ Ծիսակատարությունները կարող են ներառել աղոթքներ, զոհաբերություններ, մրցույթներ, հուշարձանների կառուցում և այլն"[1]: Պաշտամունքը ինքնին դրսևորվում է ծեսի և արարողության մեջ։ Պաշտամունքը կատարվել և կատարվում է տաճարներում, սրբավայրերում, եկեղեցիներում։
Պաշտամունքը Քրիստոնեության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կաթոլիկության մեջ պաշտամունքը տեխնիկական տերմին է, որը կիրառվում է նվիրվածության կամ երկրպագության դեպքում, կոնկրետ սրբի հանդեպ։ Կաթոլիկները և արևելյան ուղղափառները հսկայական տարբերություն են դնում պաշտամունքի (latria), որը կատարվում է միայն Աստծու համար, և դուլիայի միջև, որը սրբերին խոնարհվելու արարողությունն է (օրինակ Քրիստոսի մայր Մարիամը)։
Կրոնական երկրպագության արտաքին սովորույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման սովորույթներից են ծեսերը, արարողությունները, պատարագները, որոնց ընթացքում խոսում են կամ երգում և կատարվում են, ավելի հաճախ, անձնական զոհաբերություններ։ Պաշտամունքի դրսևորման այլ տեսակներ են մասունքների պահպանումը կամ պատկերների ստեղծումը, ինչպիսիք են սրբապատկերները կամ եռաչափ պատկերները, վայրերի սրբացումը։ Վայրերի սրբացումը կարող է արտահայտվել սրբավայրերի, տաճարների, եկեղեցիների կառուցումով։ Նման վայրերը հաճախ ուխտագնացությունների կենտրոն են հանդիսանում։
Կրոնի պատմական ձևերին համապատասխանել են տարբեր տեսակի՝ տոտեմական, անդրշիրիմյան, նախախնամության, ընտանեկան, տոհմական, ցեղային աստծու և այլ պաշտամունքներ։ Պաշտամունքի տեսակները կարելի է առանձնացնել ըստ երկրպագվող առարկաների կամ երևույթների (արեգակի պաշտամունք, երկնքի պաշտամունք, բույսերի պաշտամունք, կենդանիների պաշտամունք, կրակի պաշտամունք, ջրի պաշտամունք, նախնիների պաշտամունք, թագավորի պաշտամունք ևն)։ Եթե Պաշտամունքի պատմական վաղ ձևերին բնորոշ է անմիջական կապը հասարակական կյանքի որոշակի բնագավառներին (երկրագործական պաշտամունք, թագավորական իշխանության պաշտամունք), ապա հետագա կրոններին յուրահատուկ է առասպելական կամ դիցաբանական անձին (աստվածամարդու պաշտամունք), քրմական պաշտոնին (քահանայապետի պաշտամունք, քրմապետի պաշտամունք) կամ ծիսականացված արժեքներին (տառապանքի պաշտամունք) անմիջաբար ուղղված պաշտամունքի բազմազանությունը։
Պաշտամունքի նախնական ձևեր են եղել մարմնի պարզ շարժմունքներով արտահայտվող հմայական գործողությունները (ձեռքերը կարկառել, աչքերը երկինք հառել ևն), նախնադարյան կախարդական պարերը (որսորդական, ռազմական ևն), որոնք հետագայում մտել են մի շարք կրոնների պաշտամունքում։
Սրբազան առարկաների ու պատկերների (եկեղեցական անոթներ, սրբապատկերներ, սրբազան ջուր, խաչ, մասունքներ ևն) պաշտամունքի ակունքները կապվում են ֆետիշիզմին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Токарев С․ А․, Религия в истории народов мира, 3 изд․, М․, 1976
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Antonaccio, "Contesting the Past: Hero Cult, Tomb Cult, and Epic in Early Greece", American Journal of Archaeology 98.3 (July 1994: 389-410) p. 398.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 125)։ ![]() |